Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հարբեցողների թիվն օրեցօր ավելանում է Հայաստանում

Հարբեցողների թիվն օրեցօր ավելանում է Հայաստանում

Ըստ փորձագետների՝ գինին համարվում է մշակութային խմիչք, օղին քաղաքական, իսկ ահա կոնյակը Հայաստանում արտադրվում է իբրև հուշանվեր։ Այդպես են, համենայնդեպս, փաստում փորձագետները, ու թեև ընդունված է ասել, որ հայկական գինին առանձնանում է իր յուրահատուկ համուհոտով, պարզվում է, այնուամենայնիվ, հայերը սիրում են վայելել օղու բերկրանքը։ Կոնյակ հայերը քիչ են խմում. ոմանք կոնյակը նախընտրում են անգամ խաշի սեղանի շուրջ...

Պատմությունը ցույց է տվել, որ օղին օգտագործել են քաղաքական ներքին խնդիրները հարթելու համար։ Օղին արտադրվել է  դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում վերահաստատվել են ռուսական ցարի զորքերը և այն էլ պարտադրաբար, քանի որ ռուսները օղու մեծ սիրահարներ էին, բայց ահա այսօր այն դարձել է բիզնեսի մի ճյուղ, կամ ինչպես ասում են` դարդին դարման։ Ու թեև գինին ևս ոչ մի բանով չի զիջում օղուն, բայց, ավաղ, հայերի նախասիրությունը եղել և մնում է օղին։ Փաստորեն հայերը մնում են իրենց արմատներին հավատարիմ ՝ հայերն այդպես էլ չընտելացան գինու մշակույթին, ընդհակառակը՝ գնալով ավելի են հեռվանում։ Եվ քանի որ Հայաստանում օրեցօր ավելանում է հարբեցողների թիվը, որոշ մարդիկ չեն զլանում նպաստել օղու բարգավաճմանը, ավելին՝ ամեն քայլափոխի այն կեղծում ու պիտակավորում են։ Շատ ընկերություններ օղու արտադրանքը դարձրել են սեփական եկամտի աղբյուր, դրանով իսկ վնասներ պատճառելով պետությանն ու ազգին, նույնիսկ չմտածելով, որ հարբեցողությունը ծնում է մի շարք քայքայիչ հետևանքներ։

Տարեցտարի ընդլայնվում է գինու, կոնյակի ու օղու արտահանման ու ներկրման սահմանները, սակայն այս տարի պարզվում է, որ օղու սիրահարների թիվը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվան։ Ցավալի է, բայց պետք է  նշել, որ նրանց թիվը գրեթե 3 անգամ ավելացել է, իսկ դա նշանակում է, որ օղու սպառումը ևս գերազանցում է։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ հայերն օգտագործել են շուրջ 40% ավելի օղի,  ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալներին, որքան էլ գինու մշակույթը զարգանա։ Ավելին՝ պարզվում է, որ ավանդապաշտ հայերը նախընտրում են օգտագործել ցորենից պատրաստված ռուսական կիսաֆաբրիկատ օղին, երբեմն նաև կեղծված (դե հայ են, չէ՞, որքան էժան, այնքան լավ-խմբ.) քան ղարաբայղյան տնական թթի, հոնի կամ այլ օղին, որն ինչ-որ տեղ ավելի բուժիչ ու օգտակար է, քան ռեզինի կամ որևէ այլ սպիրտ։  Սա արդենիսկ շատ վատ տենդենց է համարվում։ Հայատանում հարբեցողների նման աճ երբեք չի գրանցվել։ Ըստ վիճակագրական տվյալների` օղու սպառումն ավելացել  է երկու անգամ։ Դա փաստում են նաև գինեգործները։

Սակայն սա դեռ ամենը չէ. պարզվում է` խնդիրը սոցիալական է։ Հարկ է նշել, որ հարբեցողներն ավելանում են այն երկրներում, որտեղ աճում է աղքատությունը, նվազում կրթությունն ու արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։ Դե քանի որ կյանքի մակարդակն ընկել է և օղին էլ համարվում է էժան խմիչք, մարդիկ ստիպված սկսում են դարդերը կիսել օղու շշով։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ճգնաժամային տարիներին օղու սպառումը չի պակասել։ Ըստ վիճակագրական տվյալների` հատկապես կտրուկ բարձրացել է էժան օղու սպառումը, և սա խոսում է այն մասին, որ Հայատանում սոցիալական խնդիրները դրան զուգահեռ աճել են։

Խնդիրն ավելի քան լուրջ է, այն խորը վերլուծություն է պահանջում. հարկավոր է կամ թանկացնել կամ կրճատել կամ ընդհանրապես դադարեցնել օղու ներմուծումը Հայաստան։ Իսկ ավելի լավ է պետությունը հոգ տանի նոր աշխատատեղերի մասին, որպեսզի մարդիկ կարողնան ապրել բարեկեցիկ կյանքով։
Դե, քանի որ հայերս լավ ենք տիրապետում գինու, կոնյակի պատրատման գաղտնիքներին, ապա մեզ մնում էր սովորել նաև օղու թորելու արվեստը։ Պարզվումէ, որ այստեղ ևս հայի բախը բերել է ու հայերը հերթական դասը լավ են կերտել։

Իսկ ահա կոնյակը, թեև ֆրանսիական արմատներ ունի, բայց հայերն այն ևս վատ չեն պատրաստում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ